ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Ժամեր առաջ Լոռու մարզի Անտառաշեն գյուղից Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա մի տղամարդ:
Բժիշկները պարզել են, որ նրա ազդրին ծակած-կտրած վնասվածք կա, որն ամենայն հավանականությամբ դանակի հարվածի հետևանք է:
Տղամարդը բժիշկներին հավաստիացրել է, որ իրենց տան մոտակայքում ընկել է, ինչի հետևանքով էլ ազդրը վնասվել է:
Բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանություն: Մեր տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ տղամարդը ստել է:
Հիվանդանոց տեղափոխվելուց առաջ ինքն ու երիտասարդ կինն իրար հետ վիճել են:
Զայրացած կինը վեճի ընթացքում դանակը նետել է ամուսնու վրա: Այն մտել է տղամարդու ազդրի մեջ ու ծակել այն: Այնուհետև արնահոսող տղամարդը տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց: