Բրոնխների ասթմա, ալերգիա, շնչառական հիվանդություններ. բոլորի բուժումը Երևանի ընդերքում է

Երևանում 235 մետր խորության վրա ավելի քան 30 տարի է՝ «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» է գործում։ Այստեղ կարելի է մի շարք հիվանդություններ բուժել։
Sputnik

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Երևանի Ավանի աղի կոմբինատի տարածքում արդեն ավելի քան 30 տարի է «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» է գործում։

«Պարոն Լավրով, մենք գտանք նրան». հայ վարորդը պատմեց, թե ինչու էր նախարարը փնտրել իրեն

Սա աշխարհի նմանատիպ առաջին բուժական կենտրոնն է, որը 1985 թվականին կառուցվել է Գալուրգիայի լենինգրադյան ինստիտուտի հատուկ նախագծով։ Սակայն առաջին պացիենտները երկրի ընդերք են իջել միայն երկու տարի անց։Տարիներ շարունակ կենտրոն են այցելում բրոնխների ասթմա, ալերգիա, շնչուղիների հիվանդություններ և վատ իմունիտետ ունեցող մարդիկ։

Շատերն ասում են, որ իրենց վիճակը լավանում է, իսկ ոմանք պնդում են, որ ամբողջովին ապաքինվել են։

«Տարեկան 500 մարդ է կենտրոն այցելում, ու ամեն տարի նրանց թիվն աճում է։ Ամռանն ավելի շատ երեխա է գալիս, քանի որ պրոցեդուրաներն օգնում են ոչ միայն բուժվել, այլև կանխարգելել հիվանդությունները», – ասաց նա։

 235 մետր խորությունն իջնելու համար պետք է հատուկ վերելակ նստել ու նախապես սաղավարտ հագնել։ Ճանապարհը մոտ հինգ րոպե է տևում։

Ստորգետնյա մթությունը ցրում է միայն փոքր լուսարձակը, որը, որպես կանոն, խմբին ուղեկցող  աշխատակցի մոտ է լինում։

Բրոնխների ասթմա, ալերգիա, շնչառական հիվանդություններ. բոլորի բուժումը Երևանի ընդերքում է

Վերելակը հասնում է ստորգետնյա հորան, որից հետո պետք է անցնել մետրոյի թունել հիշեցնող երկու միջանցքներով։ Վիտրաժներով դարպասից այն կողմ 4000 քառակուսի մետր մակերեսով կենտրոնն է։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հանքում 50 տարի աշխատած երկրաբան Ռազմիկ Մովսիսյանն ասաց, որ աղի պաշարները պատահաբար են հայտնաբերել։ Այդտեղ նավթ ու գազ են փնտրել, բայց առաջին իսկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա ապարդյուն է։ Փոխարենն այդ վայրում աղի հաստ շերտ են հայտնաբերել։

Բրոնխների ասթմա, ալերգիա, շնչառական հիվանդություններ. բոլորի բուժումը Երևանի ընդերքում է

Հանքը, իհարկե, կենտրոնի բացումից առաջ էլ է գործել։ Մովսիսյանի խոսքով` նախարարներ ու բարձրակարգ այլ պաշտոնյաներ գալիս էին աղի օդ շնչելու։

Անձավաբուժական կենտրոնն ուզում էին ընդլայնել, որ դրա տարածքում մինչև 120 մարդ կարողանային թերապևտիկ սեանս անցնել, բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ ծրագրերը տապալվեցին։

«Ժամանակին հանքը երեք հերթափոխով էր աշխատում, պացիետները գիշերն էին գալիս, պառկում էին քնելու, իսկ առավոտյան յոթին աշխատանքի էին գնում», – հիշում է  մեր զրուցակիցը։

Բրոնխների ասթմա, ալերգիա, շնչառական հիվանդություններ. բոլորի բուժումը Երևանի ընդերքում է

Ինքը` Մովսիսյանը, վաստակած հանգստի անցնելուց հետո, միևնույնն է, հանք վերադարձավ, բայց արդեն որպես պացիենտ։

Կենտրոնում շատ են կանայք, որոնք վազում են բաժիններով։ Բոլոր պացիենտները, այդ թվում փոքր տղաներ ու աղջիկներ, ինչ–որ բանով զբաղված են. ոմանք մարմնամարզությամբ են զբաղված, ոմանք վազում են, ոմանք էլ բիլիարդ կամ բոուլինգ են խաղում, իսկ փոքրիկները աղի հետ են խաղում։

Բրոնխների ասթմա, ալերգիա, շնչառական հիվանդություններ. բոլորի բուժումը Երևանի ընդերքում է

Փոքրիկ Մաշան, ի տարբերություն իր մայրիկի` Մարիամ Սարգսյանի, ընդհանրապես չի վախենում «հանքաթունել» իջնել և արդեն հասցրել է ընկերանալ ոչ միայն իր հասակակիցների հետ, այլև բուժանձնակազմի։

Բրոնխների ասթմա, ալերգիա, շնչառական հիվանդություններ. բոլորի բուժումը Երևանի ընդերքում է

Մարիամը պատմեց, որ առաջին այցելության ժամանակ ստիպված էր հաղթահարել փակ տարածությունների վախը և իրեն պարզապես ստիպել է «քարանձավ» իջնել։ Այսօր դա այլևս ոչ մի դժվարություն չի առաջացնում, քանի որ երեխան գրեթե դադարել է հարբուխով հիվանդանալ: Նա արդեն չի հասկանում՝ ինչպես է թռչում գետնի տակ անցկացրած 6 ժամը, և յուրաքանչյուր սեանսից հետո զգում է, թե ինչպես է լավանում իր վիճակը, անցնում է անհասկանալի և անպատճառ հոգնածությունը։

Բրոնխների ասթմա, ալերգիա, շնչառական հիվանդություններ. բոլորի բուժումը Երևանի ընդերքում է

Անուշ Անդրանիկովնան վստահեցնում է, որ սպառիչ արդյունքի և այն ամրապնդելու համար պետք է անցնել բոլոր 20 սեանսները։ Եվ շատ կարևոր է, որ առաջին 7-ն իրար հետևից ընդունեն։ Այդ ընթացքում օրգանիզմն ադապտացվում է և փոփոխություններ են տեղի ունենում բջջային մակարդակով։

Բրոնխների ասթմա, ալերգիա, շնչառական հիվանդություններ. բոլորի բուժումը Երևանի ընդերքում է

Ի դեպ, Հայաստանի քաղաքացիները կարող են կենտրոնի ծառայություններից օգտվել անվճար՝ պետպատվերով կամ մասնավոր հիմունքով` 1 սեանսի համար վճարելով 10 հազար դրամ։ Օտարերկրացիներն այստեղ կարող են բուժվել` վճարելով 12 հազար դրամ։