Անակնկալ Քլոե Քարդաշյանից. նա պարել է հայկական երաժշտության տակ. տեսանյութ

Համացանցում տարածվում է մի տեսագրություն, որում Քլոե Քարդաշյանը պարում է ավարտական երեկույթի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Քլոե Քարդաշյանը` ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը, հիանալի անակնկալ է մատուցել Նարբեհ անունով երկրպագուին` այցելելով նրա ավարտական երեկույթին։

Գլենդելի Հերբերտ Գուվերի դպրոցի շրջանավարտների երեկույթում 34–ամյա աստղի հայտնվելն իրարանցման է վերածվել, որովհետև ներկաների համար դա անակնկալ է եղել։

Համացանցում տարածվել է այդ ուրախ երեկույթի տեսագրությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես է Քլոեն գրկում իր երկրպագուին, նրա հետ պարում հայկական երաժշտության տակ։ Հետո նրանց են միանում մյուս շրջանավարտները։ Երեկույթի մասնակիցներից շատերն առիթը բաց չեն թողնում և այդ իրադարձությունը նկարում են սմարթֆոններով։

Տղան Instagram–ի իր էջում հրապարակել է նաև Քլոե Քարդաշյանի հետ լուսանկարը` նշելով, որ շատ շնորհակալ է հեռուստաաստղին և իրեն յոթերորդ երկնքում է զգում։