Խոշոր վթար Երևանում. Mercedes-ը քանդել է շինությունը, վարորդի վիճակը ծանր է. լուսանկարներ

Վարորդը, որի ինքնությունը այս պահին հայտնի չէ, անգիտակից վիճակում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Մեր տեղեկություններով քիչ առաջ խոշոր պատահար է տեղի ունեցել մայրաքաղաքում։

Խոշոր վթար Երևանում. Mercedes-ը քանդել է շինությունը, վարորդի վիճակը ծանր է. լուսանկարներ

Արտաշատի խճուղով ընթացած Mercedes մակնիշի ավտոմեքենան մխրճվել է Նորագավիթի սկզբնամասում տեղակայված չգործող ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի մեջ։

Խոշոր վթար Երևանում. Mercedes-ը քանդել է շինությունը, վարորդի վիճակը ծանր է. լուսանկարներ

Հարվածի ուժգնությունից մեքենան մասամբ փլուզել է հենակետը և մյուս կողմից դուրս եկել։

Վարորդը, որի ինքնությունը այս պահին հայտնի չէ, անգիտակից վիճակում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Նա վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Խոշոր վթար Երևանում. Mercedes-ը քանդել է շինությունը, վարորդի վիճակը ծանր է. լուսանկարներ

Ըստ որոշ տեղեկությունների մեքենան ընթանալիս է եղել բարձր արագությամբ։