Բաբայան․ «Ադրբեջանը տեռորի է ենթարկում համանախագահներին»
© Sputnik
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ըմբռնումով են մոտենում Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադառնալուն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Ադրբեջանը տեռորի է ենթարկում համանախագահներին»,-ասել է Բաբայանը։
Նրա խոսքով այստեղ այլընտրանքն այն է մնում է, որ բանակցությունները տապալվեն, կամ փորձենք էլի ինչ որ ձևաչափով շարունակել բանակցությունները՝ հույս ունենալով, որ ապագայում կփոխվի մի բան։
Դավիթ Բաբայանը տարակուսում է՝ ինչպես կարող է ղարաբաղյան հակամարտութունը կարգավորվել առանց հիմնական կողմի մասնակցության։ Բոլորը սա շատ լավ հասկանում են։