ՌԱԴԻՈ

Բաղդասարյան․ «Նախագահը ողջամիտ որոշում է կայացրել»

Հանրապետության նախագահը չի ցանկանում խորհրդարանի հետ առճակատման գնալ։
Sputnik
Բաղդասարյան․ «Նախագահը ողջամիտ որոշում է կայացրել»

Հայաստանի նախագահը չի ցանկանում խորհրդարանի հետ առճակատման գնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝անդրադառնալով երկրի նախագահի կողմից ի վերջո Վահե Գրիգորյանին ՍԴ դատարվորի թեկնածու առաջադրելուն։

«Սա ողջամիտ որոշում էր նախագահի կողմից և վկայում է, այն մասին, որ անցանկալի ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանում, այնուամենայնիվ, համախմբում հնարավոր է»,-ասել է Բաղդասարյանը։

Քաղաքագետը չի ցանկանում, որ նախագահի նման որոշումը դիտվի որպես զիջում կողմերից որևէ մեկին կամ նահանջ։ Սա փոխշահավետ լուծում էր, և պարտվողներ ու հաղթողներ չկան այս հարցում։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին, որին այս պաշտոնում, ըստ մամուլում հանդիպող որոշ տեղեկությունների, իշխանություններն էին ցանկանում տեսնել: 5 անգամ Ազգային ժողովը չի ընտրել ՍԴ դատավոր։ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված բոլոր թեկնածուների խորհրդարանը հաջորդաբար մերժել է։