Նորածին տղային նետել են Մուսալեռի ջրատարը և հեռացել

Երեխայի դին նախնական վարկածով 3-ից 4 օրվա է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Մեր տեղեկություններով քիչ առաջ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել։

 

Sputnik Արմենիան պարզել է դեպքի նոր մանրամասները

Ջուր բաշխողը տեսել է նորածնի դին ու ահազանգել ոստիկանություն։

Երեխայի դին նախնական վարկածով 3-ից 4 օրվա է։

Նորածին տղային նետել են Մուսալեռի ջրատարը և հեռացել

Երեխայի պորտալարը նույնիսկ կտրված չէ. այն փաթաթված է եղել ոտքին։ Ենթադրվում է, որ նրան ծնվելուց անմիջապես հետո են նետել են ջրատարը։

Ոստիկանները պարզում են կատարվածի հանգամանքները։