Ինչպես ազատվել աներես երկրպագուից. խենթ սիրահարից «թռնելու» հեշտ տարբերակներ

Անդուր մեկից գրագետ ձևով ազատվելու հիմնական ձևը առաջին ժամադրությունն է: Թեթև հիասթափություն առաջացնող հնարամիտ մի քանի հնարքները կօգնեն մեկընդմիշտ ազատվել կպչուն երկրպագուից:
Sputnik

Լինում են իրավիճակներ, երբ տղամարդը պարզապես գլխիդ հաղորդագրությունների տարափ է տեղում, երգերի հղումներ ուղարկում, որոնք դու նախկինում արդեն հրապարակել ես, գրասենյակի կամ շքամուտքի մոտ սպասում է քեզ կամ տարօրինակ կերպով հայտնվում այն ընկերների շրջապատում, որոնց հետ դու զվարճանում ես: Թվում է, թե այդ մղձավանջը վերջ չի ունենա: Ակամայից հետապնդվելու մոլուցք է սկսվում: Այդ ժամանակ օգնության են հասնում որոնողական համակարգերը և աղջկական ֆորումները, որտեղ «կիսվում են» տղամարդուց «հեշտ ազատվելու» կամ պարզապես «թռնելու» փորձով: Պարզվում է` նման միջոցներ կան և դրանք քիչ չեն, բայց ամբողջական «գործիքակազմը» բանեցնելու համար ամեն դեպքում պետք է ժամադրության գնալ:

«911» ընկերուհի

Լավագույն միջոցներից մեկը, որը կստիպի տղային իրեն ավելորդ և անպետք զգալ, ժամադրության ժամանակ «չաթ» անելն է: Դրա համար պարզապես անհրաժեշտ է նախապես ընկերուհուդ խնդրել, որ գրի քեզ կոնկրետ պահի և ցանկալի է` նախապես պայմանավորված թեմաների շուրջ: Նրա անունը կարելի է հեռախոսահամարների ցանկում տղամարդու անվան տակ գրանցել և սրտիկի տեսքով պատկեր դնել: Անդադար շեղող հաղորդագրություններից և քո ինքնագոհ դեմքի արտահայտությունից, երբ դու պատասխանում ես դրանց, անպատճառ տեղի կտան նույնիսկ ամենաթունդ սիրահարված Ռոմեոյի նյարդերը:

Կարելի է մի փոքր էլ սրել իրավիճակը, և երբ նա սկսի դժգոհել, ասել, որ դու կյանքում առաջին անգամ ես այսպես սիրահարվել և պարզապես ի վիճակի չես չպատասխանել սիրելիիդ: Նման դեպքում այդ մարդու հետ կապված էջը հաստատ կարելի է փակել մեկընդմիշտ, եթե ոչ՝ արդեն պատռած համարել:

Ինչպես ազատվել աներես երկրպագուից. խենթ սիրահարից «թռնելու» հեշտ տարբերակներ

Պատերազմ–աղջիկը

Կա մի բան, որը տղամարդիկ հաստատ չեն սիրում։ Այդ մի բան ի անունը սկանդալ է: Շատ ավելի անտանելի է, երբ սկանդալները մշտական բնույթ են ունենում: Նախապես եկեք հանդիպման, ցանկալի է կես ժամ շուտ, քանի որ նա կարող է ձեզանից առաջ ընկնել: Սպասեք, մինչև կգա ձեր աներես երկրպագուն և սկսեք զայրանալ նրա ուշանալու համար: Եթե ծաղիկներ չկան, ապա նրան կարելի է կշտամբել դրա համար կամ ուղիղ ասել, որ «թագուհիներին այդպես չեն դիմավորում»:

Նման մեծամտությունից նա հաստատ ցնցում կապրի: Հետո էլ ասեք, որ ձեզ ընդհանրապես դուր չեն գալիս սրճարանը, ռեստորանը կամ կինոթատրոնը, ուր նա հրավիրել է ձեզ, և որ սուրճն էլ բացարձակ անհամ է: Պահանջկոտ հիստերիկ աղջկա իմիջն ամրապնդելու համար կարելի է մի քանի անպարկեշտ բառ օգտագործել` ծամոնը նյարդային ձևով ճպճպացնելով:

Եթե անպետք երկրպագուն նույնիսկ դրանից հետո երկրորդ ժամադրության կկանչի, ուրեմն նա այլասերվածի մեկն է կամ իսկապես սիրահարված է խենթի պես:

Ինչպես ազատվել աներես երկրպագուից. խենթ սիրահարից «թռնելու» հեշտ տարբերակներ

«Սերտողը» ակնհայտորեն զույգ չէ ձեզ համար

Անհրաժեշտ է նախապես ուսումնասիրել երկրպագուի սոցցանցերի էջերը, ծանոթանալ նրա ճաշակին` երաժշտություն, քաղաքական հայացքներ, սիրված վայրեր և այլն:

Հայ մարմնավաճառները նոր վայր են տեղափոխվել, կամ գործնական առաջարկ՝ ինտիմ թեքումով

Ժամադրության ժամանակ պարզապես պետք է անդադար նրան ընդհատել, անհեթեթ և իր տեսակետի ու դիրքորոշման հետ չհամընկնող բաներ ասել, իսկ ավելի լավ է յուրաքանչյուր նախադասությունն ավարտել սոցցանցերից նախապես սովորած մեջբերումներով: Եթե տղամարդն ինտելեկտ չունի, առավելագույնս մանրախնդիր եղիր և կառչիր նրա ամեն խոսքից և սխալից:

Լիարժեք արդյունք ստանալու համար կարելի է ժամանակ առ ժամանակ կրկնել. «Այ, իսկ իմ նախկինն ասում էր..., և նա իրավացի էր: Ի դեպ, նա շատ լավն է»:

Նույնիսկ ամենաթունդ սիրահարվածը չի հանդուրժի, երբ իրեն համեմատեն ուրիշի հետ, այն էլ` ոչ իր օգտին։

Հաշվենկատ «կպչունը»

Ժամադրության գնա քո ամենավատ զգեստով: Եթե ժամադրությունը տեղի է ունենում ռեստորանում, ապա պատվիրիր ամենաթանկ ուտեստները: Հնարավորինս կոպիտ եղիր: Այնուհետև սկսիր ծրագրել ձեր նշանադրությունը, հարսանիքն ու մեղրամիսը: Ապշեցրու ճոխությամբ ու հյուրերի քանակով: Կարևորը, որ այդ ամենը մեծ ծախսերի հետ կապված լինի, հնարավորինս թանկ լինի և նրա մոտ տարակուսանք առաջացնի: Անմիջապես նշիր մի քանի կարատանի ադամանդի, քաղաքի կենտրոնում բնակարանի և կաբրիոլեկտի մասին:

Վերջում էլ ասա, որ նա պարտավոր է քեզ գեղեցկության սրահ կամ սպա–սրահ գնել, ֆինանսավորել մամոպլաստիկան (կրծքի պլաստիկ վիրահատություն – խմբ.): Արդյունքն ամրապնդելու համար նրան խանութ մտցրու և ստիպիր որևէ բան գնել: Այդ ժամանակ նա հաստատ կփախչի գլուխը բռնած և նույնիսկ երեկոյի համար ծախսած գումարը չի ստիպի նրան երկրորդ անգամ հանդիպել այդաստիճան հաշվենկատ և շահադիտական նպատակներով նրա հետ հանդիպած աղջկա հետ:

Ինչպես ազատվել աներես երկրպագուից. խենթ սիրահարից «թռնելու» հեշտ տարբերակներ

Փնթին

Ժամադրության գնա կիսատ–պռատ եղունգներով, կեղտոտ հագուստով և, ցանկալի է, թեթև քրտնահոտով: Իրավիճակին ու պատկերին ավելի շատ իրատեսական բնույթ հաղորդելու համար կարող ես նաև խառնշտել մազերդ։ Եթե ժամադրությունը սրճարանում է, ապա կարելի է ուտել ու խմել ճպճպացնելով և ֆռթացնելով: Հետո էլ պատմել, թե քո սենյակն ինչքան թափթփված է և ինչքան շատ ես ատում լողանալը։

Իսկ վերջում կարելի է պատմել, որ դու պաշտում ես ցանկացած բնական բան և չես հասկանում, թե ինչու են կանայք ազատվում ավելորդ մազերից։ Փնթի աղջկան հետապնդելու ցանկություն հաստատ չի առաջանա, հակառակը` նրանից ստիպված կլինեն փախչել։

Ինչպես ազատվել աներես երկրպագուից. խենթ սիրահարից «թռնելու» հեշտ տարբերակներ