Կիսամերկ խաղադաշտ մտած աղջկա հետևորդների թիվը 1.4 միլիոնով ավելացել է. լուսանկարներ

Մադրիդում Չեմպիոնների լիգայի եզրափակիչի «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» խաղի ժամանակ կիսամերկ երկրպագուն խաղադաշտ էր մտել։ Պարզվել է, որ նա Դեն Բիլզերյանի «աղջիկներից» է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Instagram-ի աստղ ու թրևլ բլոգեր Կինսի Վոլանսկին Չեմպիոնների լիգայի եզրափակիչի «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» խաղի ժամանակ Մադրիդում խաղադաշտ է մտել։

Վազելու ընթացքում նա փորձում էր հանել իր վրա մնացած հագուստը, բայց նրան չհաջողվեց դա անել։

Նա «Vitaly uncensored» (պրանկերների խումբ է, որը «կատակում» է մարդկանց հետ՝ հանվելով հանրայն վայրերում) գրությամբ լողազգեստով էր։

Դատավորը դադարեցրել է խաղը։ Անվտանգության ծառայության աշխատակիցները արագ բռնել են ֆուտբոլասեր աղջկան ու հեռացրել խաղադաշտից։ Դրանից հետո խաղը վերականգնվել է։

Մեկ գիշերվա ընթացքում Instagram-ում նրա բաժանորդների թիվն ավելացավ 1,4 միլիոնով։ Մեծ թիվ է՝ հաշվի առնելով, որ մինչ այդ նա 430 բաժանորդ ուներ։

Ի դեպ, Կինսին Instagram-ում բավականին հայտնի է։ Նա Բիլզերյանի «աղջիկներից» է, շրջում է պոկերի արքայի հետ, լուսանկարվում է լողազգեստով ու գովազդում Դենի ապրանքները։

Մանավորապես համացանցում բազում լուսանկարներ կան Ignite-ի խորհրդանիշներով։ Դա Բիլզերյանի մարիխուանա արտադրող ընկերությունն է։