ՌԱԴԻՈ

Եսայան. «Հոկտեմբերին Հայաստանն ու Սինգապուրը նոր քայլ կանեն ՏՏ համագործակցությունում»

Հայաստանի ու Սինգապուրի կապերն ավելի կսերտանան հոկտեմբերին, երբ սինգապուրյան պատվիրակությունը կայցելի Երևան՝ համաշխարհային ՏՏ ֆորումին:
Sputnik
Եսայան. «Հոկտեմբերին Հայաստանն ու Սինգապուրը նոր քայլ կանեն ՏՏ համագործակցությունում»

Հայաստանի ՏՏ ընկերություններն արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում են Սինգապուրի հետ: Ընդ որում, նրանցից մեկը նախագծում է անօդաչու սարքեր՝ Սինգապուրի նավահանգստի հսկողության համար:

Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը նշում է` Սինգապուրում գիտեն, որ մեր ընկերությունները կարող են որակյալ և պատասխանատու աշխատանք կատարել: Մենք էլ հետաքրքրված ենք այս երկրի հարուստ փորձն ուսանելու մեջ:

Երկկողմ կապերը նոր մակարդակի դուրս կգան այս տարվա հոկտեմբերին, երբ Երևանում կկայանա Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների ֆորումը՝ WCIT-ը: Եսայանը, որ նաև WCIT 2019-ի նախագահն է, նշում է` Սինգապուրից այստեղ խոշոր պատվիրակության են սպասում: