Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպանը Երեխաների պաշտպանության առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ու նշել` մեր խնդիրն է ապահովել երեխաների առողջ, անհոգ և երջանիկ մանկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` շնորհավորական ուղերձ հղելով Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ։

Երեխային պետք է պաշտպանել գայլից, առյուծից ու... մամայից. անկեղծանում են երեխաները

«Այսօր մենք ոչ միայն նշում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այլ նաև ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր պարտավորվածությունն ապահովելու յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի սկզբունքը և պաշտպանելու նրանց իրավունքները: Մեր խնդիրն է ապահովել երեխաների առողջ, անհոգ և երջանիկ մանկությունը»,–ասել է նա։

Օմբուդսմենը նշել է` մանկական երջանկության համար անփոխարինելի են ծնողական սերն ու ջերմությունը, հոգատար ընտանիքում ապրելն ու մեծանալը: Այս հիմնարար արժեքների համար անհրաժեշտ է ապահովել պայմաններ, որպեսզի երեխան մեծանա առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում:

Թաթոյանը երեխաներին մաղթել է առողջություն, անհոգ մանկություն և լուսավոր ապագա: