ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ մեր երեխաներն ապրում են ու ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»,– գրել է նա։
Նույն գրառումը նա արել է նաև Instagram–ում, բայց գրառմանը կից նաև լուսանկար է հրապարակել։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։