Ինչպես է Գոռ Սուջյանը դաստիարակում իր որդուն

Երգիչ Գոռ Սուջյանը Երեխաների պաշտպանության տոնի առթիվ խոսել է փոքրիկների իրավունքների մասին և պատմել, թե ինչպես է ինքը դաստիարակում որդուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հանրահայտ երգիչ Գոռ Սուջյանը համարում է, որ երեխային հնարավոր չէ ծեծելով դաստիարակել։ Նա այս մասին ասաց այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Որդուս՝ Դանիելին, դաստիարակում եմ այնպես, ինչպես իմ ծնողներն են ինձ մեծացրել։ Երբ երեխայիդ հանդեպ սերն անսահման է, ամեն ինչ էլ նրան թույլատրում ես։ Երեխային ծեծելով չես դաստիարակի։ Իհարկե, կարող ես խիստ լինել, որոշակի սահմաններ գծել , բայց դրա հիմքում ոչ թե պետք է լինի ներսիդ զայրույթը, այլ երեխային ճիշտ ուղղություն ցույց տալը»,– ասաց նա։

Սուջյանը համարում է, որ ընտանիքում պետք է շատ երեխաներ լինեն։

Ճանաչված հայերից ովքե՞ր են հրաժարվել սիգարետից, կամ ծխելուց առաջ հիշեք համբուրվելու մասին

«Համաձայն չեմ այն մտքին, թե ներկայիս սոցիալական պայմանները թույլ չեն տալիս, որ ընտանիքները լինեն բազմազավակ։ Նախկինում մեր ծնողներն ավելի վատ են ապրել, բայց գրեթե բոլոր ընտանիքներում էլ երեք և ավելի երեխաներ են մեծացել»,– նշեց նա։

Սուջյանը զրույցն ավարտեց հորդորով` սիրեք ու պաշտպանեք ձեր երեխաներին, և սիրով շնորհավորեց բոլոր երեխաների տոնը։

Նշենք, որ Սուջյանն ամուսնացել է 2013 թվականին և ունի մեկ որդի, անունը` Դանիել։