Բակո Սահակյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Արցախի նախագահն ուղերձը հղել է իր, Արցախի ժողովրդի ու իշխանության անունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Ձեր պարտականությունների արդյունավետ կատարման և համազգային խնդիրների լուծման ճանապարհին»,– նշված է Արցախի նախագահի ուղերձում։

Բակո Սահակյանը խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին, նրա ընտանիքի բոլոր անդամներին և հարազատներին:

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թ. հունիսի 1-ին, Իջևան քաղաքում: