Ավազակային հարձակում Մասիսում. դանակը դրել է վաճառողուհու պարանոցին ու գումար ուզել

Տղամարդը փորձել է սպանության սպառնալիքով գումար գողանալ հագուստի խանութից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ ավազակային հարձակում է կատարվել Մասիս քաղաքում:

Ողբերգական ավտովթար. ՊՆ պայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Մասիսում ապրող 40-ամյա մի տղամարդ մտել է հագուստի խանութ, բռնել երիտասարդ վաճառողուհուն, դանակը դրել պարանոցին ու փող պահանջել:

Վաճառողուհին բղավել է և օգնություն կանչել: Մի տղամարդ օգնության է հասել ու վնասազերծել հարձակվողին՝ ձեռքից խլելով դանակը: Օգնության հասած տղամարդը հարձակվողին վնասազերծելիս մի քանի անգամ ուժգին հարվածել է նրա դեմքին: Ներկաները շտապօգնություն են կանչել։

Ժամանած բուժբրիգադը ավազակային հարձակում կատարած անձին տեղափոխել են Մասիսի հիվանդանոց:

Բուժհաստատություն են ժամանել ոստիկաններն ու տղամարդուն տարել բաժին։ Տղամարդը ձերբակալվել է, իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները: