ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 07։40-ի սահմանում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան փողոցի շենքերից մեկի բնակարանից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետքերից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացու։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորները հարազատ եղբայրներ են՝ 26-ամյա Ա.Կ.-ն և 24-ամյա Ա. Կ.-ն։
26-ամյա եղբայրը տանը փորձել է ինքնավնասում կատարել, եղբայրը նկատել է և փորձել է կանխել, սակայն ավագ եղբայրը դանակի մի քանի հարված է հասցրել կրտսեր եղբորը, որից հետո վնասել է իրեն։
Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել եղբայրների կյանքը, սակայն նրանք մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ։