ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ գիշեր Երևանի Այգեստան թաղամասից 18-ամյա երեք երիտասարդի են տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրանք դանակահարված են եղել։
Նախնական տվյալներով՝ երիտասարդները ծանր վնասվածքներ են ստացել։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նրանց և մայրաքաղաքում ապրող 18-ամյա մի տղայի միջև Այգեստան թաղամասում վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս դանակահարել է երիտասարդներին։ Վեճի պատճառն էլ կապված է սիրած աղջկա հետ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ իրավապահները դանակահարողին հայտնաբերել են։