Մայիսի 30-ին բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել Ազգային ժողովի մոտ` պահանջելով վերանայել օրինագիծը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծիք է հայտնում, որ նախագիծը պետության համար երկակի նշանակություն կունենա։
«Ավելի քան հազար աշխատատեղերի կրճատումը կհանգեցնի որոշակի սոցիալական խնդիրների և լարվածության հասարակության շրջանում, քանի որ դա բավական մեծ թիվ է հայկական տնտեսության համար», – ասում է Խաչատրյանը։
Ըստ տնտեսագետի`աշխատատեղերի կրճատման հետևանքով սոցիալական հավելյալ լարվածություն է առաջանալու։
«Խաղային ավտոմատների օգտագործման սահմանափակումը չի լուծի խաղամոլության խնդիրը»,-կարծում է Կառլեն Խաչատրյանը։
Մյուս կողմից` պետք է հաշվի առնել այն վնասը, որը պատճառվում է խաղամոլությամբ տառապող քաղաքացիներին բուքմեյքերական գրասենյակների գործունեության հետևանքով (ունեցվածքի կորուստ, չմարած վարկեր և ավելի ողբերգական հետևանքներ)։ Ընդ որում, տնտեսագետի կարծիքով, միայն խաղային ապարատների դեմ պայքարը խնդիրը չի վերացնի, հարցին համալիր լուծում է անհրաժեշտ։