ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Քիչ առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում սկսվեց ԱՊՀ ՆԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունը։
Ոստիկանության հանդեպ վստահությունն ավելի է ամրապնդվելու. պնդում են Օսիպյանն ու Գրիգորյանը
Նիստի օրակարգում ընդգրկված են հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ իրավապահ մարմինների համագործակցության ամրապնդման խնդիրներ և կազմակերպչական բնույթի հարցեր: