Ջուր` բենզինի փոխարեն. ՊԲ–ի սպաներից մեկի դեմ քրգործ է հարուցվել գողության հատկանիշներով

ՀՀ իրավապահներն ուշագրավ դեպք են բացահայտել ՊԲ զորամասերից մեկում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Պաշտպանության բանակի սպաներից մեկի դեմ քրեական գործ է հարուցվել` գողության հատկանիշներով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Լուրը մի տականք սպայի մասին է, նա մենակ չի եղել. Արծրուն Հովհաննիսյան

«Դեպքի առթիվ սպայի դեմ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով (գողություն կատարելը)»,–հայտնեց նա։

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ իրավապահներն օրերս ուշագրավ դեպք են բացահայտել ՊԲ զորամասերից մեկում: «Մասնավորապես, իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը և բենզինի բաքի մեջ ջուր լցրել»,–գրել է թերթը։

Ըստ թերթի` իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետևանքով 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրների առաջ են կանգնել, և որոշում է կայացվել այն չշահագործել: