Ճանաչված հայերից ովքե՞ր են հրաժարվել սիգարետից, կամ ծխելուց առաջ հիշեք համբուրվելու մասին

Ծխախոտը չի հարցնում` երգի՞չ ես, դերասա՞ն, թե՞ հաղորդավար. սպիտակ գլանակը հիմնականում բոլորի՛ն է գայթակղում։ Հայտնի հայերից շատերն են ընկել սիգարետի ծուղակը, հետո դուրս եկել դրանից։ Ի դեպ, քիչ չէ նաև կանանց թիվը։ Ովքե՞ր են նրանք։
Sputnik

Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ Sputnik Արմենիան «նույն հարկի տակ» է հավաքել ճանաչված հայերին, որոնք ինչ–որ մի օր չեն դիմացել ծխախոտի գայթակղությանը, բայց հետո որոշել են այլևս երբեք չհամբուրվել մոխրամանի հետ։

Մկրտիչ Արզումանյան

Մկրտիչ Արզումանյանը 2017-ի մի գեղեցիկ օր Facebook սոցիալական ցանցի իր էջում գրեց․ «Ծխելուց առաջ մի պահ մտածեք չծխելու մասին։ Չորս տարի առաջ մտածեցի՝ ստացվեց»։

Մկրտիչ Արզումանյանը լուսանկարվել է իրենից շատ ավելի բարձրահասակ մարդու հետ

Առհասարակ դերասանը վերջին տարիներին առողջ ապրելակերպ է վարում. աշխատում է ամեն առավոտ գոնե 10 կիլոմետր քայլել, ցատկապարանով վարժություններ անել։ Նաև հետևում է իր սննդակարգին ու հպարտանում, որ բավականին լավ արդյունքներ է գրանցել՝ ավելի քան 20 կգ նիհարել է։

Ճանաչված հայերից ովքե՞ր են հրաժարվել սիգարետից, կամ ծխելուց առաջ հիշեք համբուրվելու մասին

Արմինկա

Երգչուհի Արմինկան ծխախոտին ընտելացել է 20 տարեկանում։ Հարցազրույցներից մեկում ասել է` «թիթիզության դրսևորում էր, ծխող աղջիկները նորաձև ու հասուն էին երևում»։

«Այնուհանդերձ երբեք կախվածություն չեմ ունեցել ու բազմիցս հեշտությամբ հրաժարվել եմ ծխելուց»,– ասել է նա։

Արմինկան վերջին ծխախոտը «հանգցրել» է 2008-ին ու մինչ օրս դրա կարիքը չի զգում։ Մի քանի անգամ ընկերական միջավայրում ձեռքն է վերցրել գլանակն ու հասկացել, որ սիգարետն այլևս հաճույք չի պատճառում։

Տարիներ անցան. ինչպես էր Չախոյանը «ծխեցնում» մորեխին ու բումերանգ սարքում սեփական ձեռքերով

Ի դեպ, ծխող կինը նրան միշտ անհրապույր է թվացել և ժամանակին, երբ նկատել է, որ իրեն ծխելիս լուսանկարում են, սկզբունքորեն պահանջել է վերացնել այդ կադրերը։

Ճանաչված հայերից ովքե՞ր են հրաժարվել սիգարետից, կամ ծխելուց առաջ հիշեք համբուրվելու մասին

Գոռ Հակոբյան

«Ֆուլ հաուսի» դերակատարներից Գոռ Հակոբյանն արդեն մեկ տարի է` հրաժարվել է ծխելու վնասակար սովորությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գոռը հիշեցրեց, որ դեռևս մեկ տարի առաջ Facebook–յան իր էջի հետևորդներին տեղեկացրել էր, որ այլևս չի ծխելու։

«Կարծում եմ` այս քայլն անելու համար կամքի ուժ է պետք։ Բացի այդ, մեծացա, սկսեցի առողջությանս մասին մտածել։ Շատերից եմ լսում, որ շրջապատն ու միասին ծխելու ավանդույթը խանգարում են ծխախոտից հրաժարվելու որոշմանը, բայց դա թյուր կարծիք է, ես հասուն մարդ եմ և ինքս եմ որոշում` ինչ անել իմ կյանքի հետ։ Ծխելուց բացի, կտրականապես հրաժարվել եմ խմիչքից և մինիմալի եմ հասցրել մսամթերքի օգտագործումը։ Այժմ զբաղվում եմ լողով և հնարավորինս շատ քայլում եմ»,- ասաց Գոռն ու ավելացրեց` առողջության մասին պետք է մտածել մինչ այն կորցնելը։

Ճանաչված հայերից ովքե՞ր են հրաժարվել սիգարետից, կամ ծխելուց առաջ հիշեք համբուրվելու մասին

Վահե Ղազարյան

«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը որոշ ժամանակ առաջ իր սոցցանցային էջի միջոցով տեղեկացրել էր, որ թողել է ծխելը։

Այս հանրային խոստովանությունը, թերևս, զուտ քարոզչական նպատակ ուներ, և նա ցանկանում էր իր հետևորդներին կոչ անել հոգ տանել իրենց առողջության մասին։ Ըստ տեղեկությունների` նա ծխախոտից հրաժարվել է բժիշկների հորդորով։ Իսկ այժմ հետևողականորեն առողջ ապրելակերպ է վարում. նրան պարբերաբար կարելի է տեսնել մարզասրահներում։

Ճանաչված հայերից ովքե՞ր են հրաժարվել սիգարետից, կամ ծխելուց առաջ հիշեք համբուրվելու մասին

Ջուս

Թեև երգչուհի Ջուսը ծխախոտի գլանակը ձեռքն է վերցրել 15 տարեկանում՝ հետաքրքրությունից դրդված, բայց ընդամենը մի քանի ամիս անց հրաժարվել է դրանից։

«Հիմա նույնիսկ ծխախոտի ծուխն է ինձ տհաճություն պատճառում, հստակ գիտեմ՝ երբեք ծխող տղամարդ չեմ ընտրի որպես ամուսին։ Անկեղծ ասած՝ ծխող մարդու հետ համբուրվելիս այնպիսի տպավորություն է, կարծես մոխրամանի հետ ես համբուրվում»,- հարցազրույցներից մեկում անկեղծացել է երգչուհին։

Ճանաչված հայերից ովքե՞ր են հրաժարվել սիգարետից, կամ ծխելուց առաջ հիշեք համբուրվելու մասին

Հ.Գ. Ամեն տարի «ծխախոտային համաճարակից» մահանում է մոտ 6 մլն մարդ (որից ավելի քան 600.000-ը, չլինելով ծխող, մահանում են ծխախոտի ծխի երկրորդական ազդեցության պատճառով)։ Համապատասխան գործողությունների բացակայության դեպքում՝ 2030թ. այս թիվը կարող է հասնել մինչև 8 մլն-ի: