Ինքնասպանության փորձից հետո ԴԱՀԿ-ն կասեցրել է գյումրեցի բնակարանատիրոջ վտարումը

Ծայրահեղ մտադրությունը կանխել են բնակարանում գտնվող ոստիկանները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Գյումրիում բնակվող մեր աղբյուրի փոխանցմամբ այսօր՝ մայիսի 31-ին արտառոց դեպք է տեղի ունեցել քաղաքի Անի թաղամասի 7-րդ փողոցի 5-րդ շենքում։

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները ոստիկանների հետ եկել են հիշյալ շենքի բնակարաններից մեկը վտարման գործողություն իրականացնելու։

Այդ ժամանակ տանը բնակվողներից 33-ամյա մի կին վրդովված վիճակում դանակով փորձել է ինքնասպան լինել։

Նրա այդ ծայրահեղ մտադրությունը կանխել են բնակարանում գտնվող ոստիկանները, որոնք կնոջ ձեռքից խլել են դանակը։

Մեր տեղեկություններով՝ վտարման գործողությունը նրա այդ քայլից հետո դադարեցվել և հետաձգվել է։