Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության վիճակահանության արդյունքում ութ թիմերը բաժանվեցին երկու ենթախմբի:
A ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Պորտուգալիան, Իտալիան, Իսպանիան։ B ենթախմբում կմրցեն Չեխիան, Նորվեգիան, Իռլանդիան ու Ֆրանսիան։
Հուլիսի 14-27-ը Հայաստանի մայրաքաղաքի երեք մարզադաշտում կանցկացվի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը: Որպես կազմակերպիչ երկիր` Հայաստանի հավաքականը ազատված էր ընտրական հանդիպումներից: Բայց դա բնավ չի թեթևացնում մեր հավաքականի բեռը՝ որքան հնարավոր է լավ արդյունքի հասնել նման կարգի բարձր մրցաշարում: