ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության տեղեկատվության համաձայն՝ Չեխիան ավարտել է Հայաստան-Եվրամիություն ՀԳԸՀ վավերացման գործընթացը:
Այս տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Այն արդեն անցել է խորհրդարանի վարերացումն ու ստորագրվել երկրի նախագահի և վարչապետի կողմից։
Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արդեն վավերացրել է 13 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, Միացյալ Թագավորություն, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա, Գերմանիա, Ֆինլանդիա: Այն ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: