Աղջնակն օղակ պտտել է սովորում. զվարճալի տեսանյութ

Համառ աղջնակի ու անհնազանդ օղակի մասին տեսանյութը զվարճացրել է մարդկանց։
Sputnik

Փոքրիկն ուզում է օղակ պտտել, բայց առանձնապես չի ստացվում։ Աղջիկը չի հուսահատվում և նորից ու նորից է փորձում։

Աղջնակը երկար ժամանակ չի ուզում հանձնվում, բայց ինչ–որ պահի համբերության բաժակը լցվում է։ Երբ օղակը հերթական անգամ նրա ոտքերի տակ է ընկնում, զայրանում ու հեռանում է։

Զվարճալի տեսանյութն ուրախացրել է համացանցի օգտատերերին, որոնք բազում մեկնաբանություններ են արել։

Ոմանք խոստովանել են, որ փոքր տարիքում իրենք էլ են նույն պատմության միջով անցել։