ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Քիչ առաջ խոշոր պատահար է տեղի ունեցել մայրաքաղաքում։
Մյասնիկյան պողոտայով իջնելիս բեռնատար «Գազելը» բախվել է ճանապարհի մեջտեղի բետոնե բաժանարար արգելապատնեշին։
Բախման հետևանքով մեքենան կողաշրջվել է։
Խոշոր վթար Մյասնիկյան պողոտայում. իջնող ուղղությունը խցանված է
© Sputnik / Stringer
Վարորդը, որը Երևանում ապրող 30-ամյա տղամարդ է, կրել է միայն նյութական վնաս։
Տեղում ճանապարհային ոստիկանները ստուգել են նրա սթափության աստիճանը․ նա ալկոհոլ օգտագործած չի եղել։
Խոշոր վթար Մյասնիկյան պողոտայում. իջնող ուղղությունը խցանված է
© Sputnik / Stringer
Նախնական վարկածով տղամարդը մեքենայի կառավարումը կորցրել է վազանց կատարելիս կտրուկ արգելակելու հետևանքով։