Ուրարտական օձ. եվրոպացի գիտնականները օձի նոր տեսակը կոչել են Ուրարտու թագավորության պատվին

Օձի նոր տեսակի ուսումնասիրման աշխատանքները տևել են 17 տարի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Գիտնականներն օձի նոր տեսակը կոչել են «Ուրարտական»` ի պատիվ հին հայկական Ուրարտու թագավորության։

Այս մասին տեղեկացնում է sciencedaily.com կայքը։

Ուրարտուի աստվածային թասերն առաջին անգամ «կղողանջեն» Էրմիտաժում

Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Իրաքի և Ռուսաստանի որոշ հատվածներում բնակվող այս օձի գիտական անվանումը Elaphe urartica է:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ուրարտուի թագավորությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում՝ Հայկական լեռնաշխարհում:

Օձի այս տեսակը հազվադեպ է հանդիպում դաշտային պայմաններում և ավելի շատ տարածված է աշխարհաքաղաքական բարդ տարածքներում:

Օձի նոր տեսակի ուսումնասիրման աշխատանքները տևել են 17 տարի: