Տղամարդը մահացավ, կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է. նոր մանրամասներ Նորամարգի պայթյունից

Նորամարգի տներից մեկում հնչած պայթյունի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 4 մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիս — Sputnik. Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 54–ամյա տղամարդը մահացավ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը։ Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Նորամարգի տներից մեկում նռնակ է պայթել։ Տան անդամները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

Տղամարդը մահացավ, կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է. նոր մանրամասներ Նորամարգի պայթյունից

«Մեզ մոտ էր տեղափոխվել 4 անձ։ Ցավոք, տղամարդու ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ, և նա մահացավ։ Նրա 44–ամյա կնոջն այժմ վիրահատում են, քանի որ սրտի շրջանում է վնասվածք ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է։ Ինչ վերաբերում է հղի կնոջը, ապա նա էլ վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը միջին ծանրության է»,–ասաց Մանուկյանը։

Տղամարդը մահացավ, կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է. նոր մանրամասներ Նորամարգի պայթյունից

Նա հայտնեց նաև, որ հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան երեխան արդեն դուրս է գրվել. նա էական վնասվածքներ չի ստացել։

Տղամարդը մահացավ, կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է. նոր մանրամասներ Նորամարգի պայթյունից

Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ տեղի ունեցած պայթյունի մեջ կասկածվում է տան տիկնոջ նախկին ամուսինը։ Ոստիկանության ծառայողները որոնում են հիվանդանոց տեղափոխված կնոջ նախկին ամուսնուն։