ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ռոստովի մաքսային ծառայության աշխատակիցները ապօրինի կերպով ներկրված սիգարետի խոշոր խմբաքանակ են բռնագրավել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Հարավային մաքսային վարչության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` ՀՀ քաղաքացին զբաղվում էր առանց ակցիզային նշումների ծխախոտային արտադրանքի պահպանությամբ ու վաճառքով։
Ծխագլանակների ապօրինի խմբաքանակ հայտնաբերվել է նաև Ռոստովի Հյուսիսային միկրոշրջանի խանութներում։ Ընդհանուր առմամբ 50 հազար տուփ է առգրավվել, դրանց ընդհանուր արժեքը 5 միլիոն ռուբլի է։
Հայաստանի քաղաքացին այժմ ձերբակալված է, նրա հանդեպ քրեական գործի հարուցման հարցն է քննարկվում։