Քնեք ու զվարճացեք. բջջային խաղը կպարգևատրի առողջ քնի համար. տեսանյութ

Pokemon Go խաղի ստեղծողները նոր հավելված են մշակել, որը, օգտագործելով օգտատիրոջ քնի մասին տվյալները, գիշերը վերածելու է զվարճանքի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Pokemon Sleep նոր հավելվածը քնի մասին տվյալներ է հավաքելու և աշխատելու է Pokemon Go Plus + (ընկերությունն իսկապես կրկնակի է օգտագործել «Plus» բառը անվան մեջ) սարքի հետ: Այս մասին տեղեկանում ենք համացանցում հրապարակված տեսանյութից։

Facebook-ը նոր ֆունկցիա է գործարկում

Սարքը հետևելու է գիշերային հանգստի որակին: Հավելվածն աքսելերոմետրի օգնությամբ հետազոտելու է օգտատիրոջ պահվածքը քնի ժամանակ և տվյալները սմարթֆոնին է փոխանցելու Bluetooth-ով: Խաղացողներն առավոտյան արթնանալուց հետո կարողանալու են վերցնել պարգևները:

The Pokemon Company- ի գլխավոր տնօրեն Ցունեկազու Իշիհարան հայտարարել է, որ իր թիմի հիմնական խնդիրը քունը զվարճանքի վերածելն է։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Հավելվածի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականին: Հիշեցնենք, որ Pokemon Go-ն անվճար խաղ է ՝ հիմնված լրացուցիչ իրականության տեխնոլոգիայի վրա: