Պայթյունի պահին տանն են եղել նաև հղի հարսն ու 1-ամյա երեխան. մանրամասներ Նորամարգի դեպքից

Հղի կինն ու նրա մեկամյա երեխան նույնպես ստացել են բեկորային վնասվածքներ և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Արարատի Նորամարգ գյուղի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի մեջ կասկածվում է տան կնոջ նախկին ամուսինը։ Ոստիկանության ծառայողները որոնում են հիվանդանոց տեղափոխված կնոջ նախկին ամուսնուն` 60–ամյա տղամարդուն։

 

Տղամարդը մահացել է, կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է

 

Պայթյունի պահին տանն են եղել նաև հղի հարսն ու 1-ամյա երեխան. մանրամասներ Նորամարգի դեպքից

Sputnik Արմենիային նոր մանրամասներ են հայտնի դարձել քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի դեպքից։ Ըստ գյուղում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխված տան տղամարդն ու նրա կինը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։

Պայթյունի պահին տանն են եղել նաև հղի հարսն ու 1-ամյա երեխան. մանրամասներ Նորամարգի դեպքից

Մեր տեղեկություններով՝ պայթյունի ժամանակ տանն են եղել նաև հիվանդանոց տեղափոխված տղամարդու հարսը, որը հղի է, ինչպես նաև նրա մեկամյա աղջիկ երեխան։ Նրանք նույնպես ստացել են բեկորային վնասվածքներ և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Պայթյունի պահին տանն են եղել նաև հղի հարսն ու 1-ամյա երեխան. մանրամասներ Նորամարգի դեպքից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում նռնակ է պայթել։ Տան անդամները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ։