Նորամարգի տներից մեկում նռնակ է պայթել. ընտանիքի անդամները հիվանդանոցում են

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի` նռնակը տան մեջ գցել է մի տղամարդ, որի ինքնությունը տեղի իրավապահները պարզում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Արարատի Նորամարգ գյուղի տներից մեկում նռնակ է պայթել։

Ապատեղեկատվություն է. Արցախի ՊԲ հերքում է` ադրբեջանցի զինծառայողի մահվան հետ կապ չունեն

Sputnik Արմենիայի տեղեկություններով` արտակարգ դեպքը տեղի է ունեցել այսօր։ Տան տղամարդը, նրա կինն ու հարսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Նրանք ստացել են բազմաթիվ բեկորային վնասվածքներ։

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի` նռնակը տան մեջ գցել է մի տղամարդ, որի ինքնությունը տեղի իրավապահները պարզում են։

Դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ հայտնի դառնալու դեպքում, կտանք հավելյալ տեղեկություն։