«Իրականում». Իրան-ԱՄՆ բանակցության ժամանակը վրա է հասել
© Sputnik
Այսինքն, այնպես է ստացվում, որ բանը բանից արդեն այնքան է անցել, որ առճակատող կողմերից ցանկացածը, եթե հերթական քայլն անի, ապա մի կարմիր գիծ կանցնի, որից հետո միակ տարբերակը բաց ռազմական առճակատումը կարող է լինել:
Իրանն իր հնարավորություններն այնքան է օգտագործել, որ արդեն պետք է կա՛մ միջուկային գործարքից ընդհանրապես դուրս գալու մասին հայտարարի, որ միջուկային զենք է սկսում մշակել ու արտադրել, կա՛մ հանձնվի: Դե, երկրորդ տարբերակը, մի տեսակ, անհնար է։
Իսկ առաջինը՝ միջուկային զենք մշակելու մասին հայտարարությունը… Դե, չգիտեմ, ամեն դեպքում եթե ամերիկացիները շարունակեն ճնշում գործադրել, ապա նույնիսկ նման տարբերակը չեմ բացառի:
Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան