ՌԱԴԻՈ

Մանասերյան. «Հայաստանը ԵԱՏՄ մի շարք ծրագրերում կարող է լինել առաջատար»

Հայաստանը ԵԱՏՄ համահիմնադիրներից է, ոչ թե հետո է անդամակցել, և առանց Հայաստանի ոչ մի ծրագիր չի կարող ընդունվել կամ իրագործվել։ Այս կարծիքը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
Sputnik
Մանասերյան. «Հայաստանը ԵԱՏՄ մի շարք ծրագրերում կարող է լինել առաջատար»

«Հայաստանը մի շարք ծրագրերում կարող է լինել առաջատար։ Դա բարձր տեխնոլոգիաներն են,  տեղեկատվական տեխնոլոգիաները, որտեղ ՀՀ–ն ունի և՛ բարձրորակ կադրեր, և՛ ավանդույթներ, ինչի պակասը  զգացվում է ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում»,–ասել է Մանասերյանը։

Ըստ տնտեսագետի` ՀՀ–ն պարտավոր է իր մտավոր ներուժը  իրացնել ԵԱՏՄ–ում։ Ընդհանուր շուկայի գոյությունը նպաստավոր է Հայաստանի համար` այդ առավելություններն իրացնելու։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ն Մաքսային միության և ընդհանուր տնտեսական տարածքի հիման վրա ստեղծված ինտեգրացիոն տնտեսական միություն է, գործում է 2015 թ. հունվարի 1-ից: ԵԱՏՄ-ի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը: