Գաբրիել Սարգսյանն առաջ է անցել ադրբեջանցուց և ոսկե գավաթ նվաճել ԱՄԷ–ում

Հայ գրոսմայստերը մրցաշարի միանձնյա հաղթող է ճանաչվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հաղթել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվեց Ալ Բատայահ արագ շախմատի միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Եվս 3 ոսկի. հայ մարմնամարզիկը մեդալների կապոցով է Հայաստան վերադառնալու

Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:

Ադրբեջանը ներկայացնող գրոսմայստեր Գադիր Գուսեյնովը 6 միավորով գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ եգիպտոսցի միջազգային վարպետ Թահեր Ֆուադը եզրափակել է լավագույն եռյակը:

Ալ Բատայահ արագ շախմատի միջազգային մրցաշարին մասնակցել են 19 երկրի 107 շախմատիստ: