Երգչուհի Շերը Թրամփի մասին գրառում է արել, բայց հետո զղջացել է

Հայկական արմատներով երգչուհին սկանդալային գրառում է արել, հետո խոստովանել է, որ ինքը սթափվելու կարիք ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հանրահայտ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Twitter–ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին, բայց որոշ ժամանակ անց ջնջել է գրածը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ռոզի Արմենը` իր և Ազնավուրի հարաբերության մասին. երգչուհին երազում է ապրել Հայաստանում

Շերն իր գրառման մեջ նշել է, որ կուզեր Թրամփը պաշտոնանկ լիներ, նրան տեղափոխեին բանտ ու սեռական բռնության ենթարկեին։

Որոշ ժամանակ անց երգչուհին ջնջել է գրառումն ու ներողություն խնդրել «հիմար կատակի» համար:

Շերը նշել է, որ չափն անցել է ու սթափվելու կարիք ունի:

73 տարեկան երգչուհին հաճախ է քննադատում Թրամփին։ Նա հասցրել է ԱՄՆ ղեկավարին սուտասան, ռասիստ ու հիմար անվանել։