Երևանում 22–ամյա երիտասարդը փորձում էր ինքնասպան լինել. փրկարարներին հաջողվել է կանխել

Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացուն տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Երևանում փրկարարներին հաջողվել է կանխել 22–ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը։

Ոստիկանության աշխատակիցը փրկել է լիճն ընկած երեխայի կյանքը. տեսանյութ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մայիսի 30-ին, ժամը 15:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի մոտակայքում գտնվող վերգետնյա անցման վրա քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ 1997 թ.-ին  ծնված Ա.Գ.–ն բարձրացել է վերգետնյա անցման վրա գտնվող գովազդային վահանակին և սպառնում է ցած նետվել:

Փրկարարները կանխել են Ա.Գ.-ի ինքնասպանության փորձը, այնուհետև Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացուն տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: