Չորս զինվորական է մահացել Ուկրաինայում ուղղաթիռի աղետի հետևանքով

Հետաքննության համար վթարի վայրում Ուկրաինայի պաշտպանության նախարարության հանձնաժողովն է աշխատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ուկրաինայի Ռովենի շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է չորս մարդ։ Այդ մասին Facebook–ի իր էջում հաղորդում է Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի մամուլի ծառայությունը։

Կրասնոյարսկում կործանված Մի-8-ը բախվել էր ուրիշ ուղղաթիռի

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 29–ի երեկոյան։ Ուղղաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչքի ժամանակ։ Մահացածների շարքում ավիացիոն բրիգադի հրամանատար կա։

Վթարի պատճառները դեռ հայտնի չեն։ Հետաքննության համար վթարի վայր հանձնաժողով են ուղարկել Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից, գլխավոր շտաբից և ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարությունից։