Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի սահմանին

«Անխախտ եղբայրություն– 2019» մարտավարական զորավարժություններն ուղղված են լինելու մարտական հրաձգության մշակմանը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը հունիսի 7–ից 11–ը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ «Անխախտ եղբայրություն– 2019» մարտավարական զորավարժություններն ուղղված են լինելու մարտական հրաձգության մշակմանը։