Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Չելսին» ուժեղ էր «Արսենալից». լուսանկարներ

Իր նշանակությամբ ակումբային ֆուտբոլի երկրորդ մրցաշարի՝ Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչում «Չելսին» 4:1 հաշվով հաղթանակի հասավ «Արսենալի» նկատմամբ:
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Ո՞վ կարող էր ասել, որ առաջին 45 րոպեների ընթացքում անարդյունավետ ոչ-ոքիից հետո, խաղի վերսկսումից 27 րոպե անց կգրանցվի դարպասի հինգ գրավում:

«Արսենալի» երկրպագուները Բաքվում բախվել են ադրբեջանցիների հետ

Եզրափակիչ խաղին բնորոշ՝ մրցակից կողմերը առաջին խաղակեսում շատ զգույշ էին գործում: Բացակայում էին դիպուկ հարվածները դարպասին: Կողմերը շատ լավ հասկանում էին, որ հաղթանակի հասնելու համար առաջին հերթին պետք է անառիկ պահեին իրենց դարպասը: Մինչև ընդմիջում վտանգավոր պահեր եղան, բայց գոլային պահի մասին նշել չենք կարող:

Լրիվ այլ շարունակություն ստացավ խաղը երկրորդ խաղակեսում: Հանդիպման վերսկսումից չորս րոպե անց Օլիվյե Ժիռուն ցատկով ու գլխի գեղեցիկ հարվածով գրավեց իր նախկին թիմի դարպասն ու առաջ մղեց «Չելսիին»:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Չելսին» ուժեղ էր «Արսենալից». լուսանկարներ

Բնականաբար գոլը փոխեց խաղի ընթացքն ու «Արսենալն» ամեն ինչ արեց հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար: Բայց Պեդրոյի խփած գնդակը խաղի ավարտից կես ժամ առաջ «թոշակառուներին» այս խաղում դարձրեց բացահայտ ֆավորիտ:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Չելսին» ուժեղ էր «Արսենալից». լուսանկարներ

Բաց թողած երկրորդ գնակը կոտրեց «Արսենալի» խաղային «ողնաշարը»:  Իր կարիերայի վերջին խաղում դարպասապահ Պետոր Չեխը, որը երկար տարիներ հուսալի կերպով պաշտպանել էր «Չելսիի» դարպասը, իր նախկին թիմից բաց թողեց նաև երրորդ գնդակը, որը 11 մետրանցով խփեց Էդեն Ազարը:

Բայց զինագործները, ինչպես պարզվեց, չէին հանձնվել: Նրանց խաղին ոգեշնչում հաղորդեց Ալեքս Իվոբին: Սակայն էմերիի թիմի ուրախությունը շատ կարճ տևեց: Իվոբիի գոլից երեք րոպե անց, Ազարը դարձավ դուբլի հեղինակ հաշիվը դարձնելով՝ 4:1:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Չելսին» ուժեղ էր «Արսենալից». լուսանկարներ
 Արդեն ոչ ոք չէր կասկածում, որ «Չելսին» հաղթելու է: Միգուցե ինչ որ բան փոխվեր եթե 19 ամյա Ջո Վիլլոկը օգտագործեր պահն ու կրճատեր հաշիվը: Բայց ոչ:

Հենրիխ Մխիթարյանի թիմը պարտվեց: «Արսենալը» երրորդ մրցաշրջանն անընդմեջ կխաղա Եվրոպայի, այլ ոչ թե Չեմպիոնների լիգայում: