Արգենտինահայ միլիարդատիրոջ բիզնես–գործընկերը հսկայական շենք կկառուցի Երևանում

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց, որ ՏՏ ընկերությունները պատրաստ են միանգամից մոտ 3 հազար մարդու ընդունել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Երևանում ՏՏ ոլորտին սպասարկող հսկայական բազմաֆունկցիոնալ շենք կկառուցվի։ Շենքի համար տարածք հատկացվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Խորհրդային դպրոցից մինչև տնտեսական հեղափոխություն. Փաշինյանը խոսել է ՏՏ ոլորտից

«Կոնվերս Բանկի» տնօրենների խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանը պատրաստվում է 1,4 հեկտար տարածք ձեռք բերել քաղաքապետարանից։ Շինարարության համար էլ ուզում է այլ համաներդրողների ներգրավել։ Տարածքի մի մասը կտրամադրվի Երևանի քաղաքապետարանի ՏՏ վարչությանը։

Ներդրումային ծրագրի համաձայն` 2600 աշխատատեղ ապահովող համալիրը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղում։ Շինարարություն ընթացքում կստեղծվեն 400 աշխատատեղ, իսկ շինարարության ավարտից հետո` 300 մշտական աշխատատեղ: Ամբողջ աշխատանքները կտևեն 4-4,5 տարի։

Ինչպես նշեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, նախարարությունում հանդիպումների ընթացքում ՏՏ ընկերությունների մենեջերները հայտարարում են, որ նոր աշխատողների կարիք ունեն և պատրաստ են անհապաղ ու ամբողջությամբ զբաղեցնել այդ տարածքները։

Նշենք, որ «Կոնվերս բանկի» գլխավոր բաժնետերն արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանն է։ «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» նրա ընկերությունը կառավարում է Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանները։