ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շեֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այսօր Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը, կողմերը քննարկել են ներկա իրավիճակը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հեռանկարները։
Մայիսի 27–ին Արցախի հարցով միջնորդներն այցելել էին Երևան և բանակցություններ վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։
Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ու պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը, ինչպես նաև հակամարտության գոտու շփման գծում տիրող իրավիճակը։