Տեսակամուրջ. «ԱՊՀ երկրների նորարարական համագործակցության միջպետական ծրագիր»

Հունիսի 3-ին, ժ. 14.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Նուր-Սուլթան տեսակամուրջը: Թեման՝ «ԱՊՀ երկրների նորարարական համագործակցության միջպետական ծրագիր՝ ձեռքբերումներ, հեռանկարներ, հաջողված նախագծեր»։
Sputnik

Բանախոսներ Մոսկվայում՝

1.Միջազգային հումանիտար համագործակցության, արտասահմանում բնակվող հայրենակիցների և ԱՊՀ գործերի Դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բրյուխանով,

2. Միջազգային հումանիտար համագործակցության, արտասահմանում բնակվող հայրենակիցների և ԱՊՀ գործերի Դաշնային գործակալության, միջազգային զարգացմանն ու ինտեգրմանը աջակցության վարչության պետ, մինչև 2020 թ ԱՊՀ երկրների նորարարական համագործակցության միջպետական ծրագրի լիազոր ներկայացուցիչ Սերգեյ Մալենկո,

3. «Սկոլկովո» հիմնադրամի տարածաշրջանային զարգացման դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Օկունև

Ծրագրի առաջին փուլն իրականացվում է 2012 թ-ից: Ընդհանուր առմամբ ներգրավված են 9 երկիր, այդ թվում` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը: Տվյալ պահի դրությամբ ավարտվում է ծրագրի առաջին փուլը, իսկ շուտով կհայտարարվի այն մինչև 2030 թ.–ը երկարաձգելու մասին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով: