Ապատեղեկատվություն է. Արցախի ՊԲ հերքում է` ադրբեջանցի զինծառայողի մահվան հետ կապ չունեն

ՊԲ առաջատար ուժերը շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը և որևէ նախահարձակ գործողության չեն դիմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Արցախի Պաշտպանության բանակը որևէ կապ չունի Ադրբեջանում զոհված զինծառայողի մահվան հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը։

ՀՀ իշխանությունները չեն կատարել խոստումը. զոհված զինծառայողների մայրերը կրկին բողոքում են

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ մայիսի 30-ի առավոտյան, Աղդամի շրջանի ուղղությամբ զինծառայող է զոհվել։ Ըստ հաղորդագրության` Օմարով Ագիլ Աքիֆ օղլուն սպանվել է դիպուկահարի կրակոցից։

«Ադրբեջանի կողմից հերթական սադրիչ ապատեղեկատվություն է։ Իրականությանը չի համապատասխանում»,–ասաց Հասրաթյանը ։

Նրա խոսքով` ՊԲ առաջատար ուժերը շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը և որևէ նախահարձակ գործողության չեն դիմել։