ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ԱԺ–ն որոշել է սահմանել` ինչ ասել է մերսման սրահ և սահմանել ինչ-որ չափորոշիչներ։ «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը որոշել են օրենքով սահմանել, թե ինչ է մերսումը և մերսման սրահը:
Նրանք առաջարկում են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում ավելացնել հետեւյալ պարբերությունը. «Մերսման սրահ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական և չափավոր ազդեցություն է ներգործվում մարդու մարմնի վրա»:
Հետաքրքիր է՝ ինչ կլինի, եթե մերսման սրահում որոշեն ոտքերով մերսել, կամ ով և ինչ ձևով է որոշելու՝ ազդեցությունը չափավո՞ր է, թե չափի՞ց դուրս»,–գրում է թերթը: