PETA-ն մեղադրանք է ներկայացրել Վարդանյան եղբայրներին. տղաները շատ են տխրել

Եղբայրները PETA–ի ներկայացուցիչների թիրախում են հայտնվել Սոչիի տխրահռչակ կրկեսի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Կենդանիների հանդեպ բարոյական վերաբերմունք պահանջող մարդիկ (PETA) քննադատել են ակրոբատներ Վարդանյան եղբայրներին։ Այս մասին հայտնում է Independent պարբերականը։

Նոր ռեկորդ Էջմիածնում. դյուցազնը յոթ տարեկան է

Britain's Got Talent շոուի երկրորդ կիսաեզրափակիչում Վարդանյան եղբայրների ելույթները մեծ արձագանք էին գտել համացանցում. hայ տղաները երկրորդ անգամ էին հիացրել բրիտանացիներին։

Անդրանիկն ու Գևորգը հարձակման էին ենթարկվել, երբ PETA–ն տեղեկություն էր հրապարակել, որ Վարդանյան եղբայրները աշխատել են Սոչիի կրկեսում։ Բանն այն է, որ այդ կրկեսը վատ համբավ ունի կենդանիների հետ ելույթների պատճառով։

Վարդանյան եղբայրները` տանիքի վրայի ուշագրավ հնարքների մասին. դա խենթություն չէ

Կենդանիների պաշտպանները ակրոբատիկայի աստղերին մեղադրել են կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար։ Միաժամանակ կազմակերպությունը նշել է, որ «եղբայրները հասել են նրան, որ ելույթներն ուշագրավ ներկայացումների են վերածել` առանց կենդանիների մասնակցության»։

PETA–ի տնօրեն Էլիզա Ալենի խոսքով` Սոչիի կրկեսի արջերին զրկել են բոլոր հարմարություններից ու ստիպել են ցավոտ ու նվաստացուցիչ հնարքներ կատարել։

Եղբայրներին քաջածանոթ աղբյուրները հայտնում են, որ այդ մեղադրանքները շատ են տխրեցրել Անդրանիկին ու Գևորգին, որոնք երբեք իրենց համարներում կենդանիներ չեն օգտագործել ու դաժանաբար չեն վարվել նրանց հետ։

Նշենք` Britain's Got Talent ծրագրի խմբագրությունը հայտարարություն է տարածել, որում հերքում է ցանկացած հաղորդագրություններ այն մասին, թե Վարդանյան եղբայրները մասնակցել են կենդանիներին ծաղրանքի ենթարկելուն։

Երիտասարդ ակրոբատները հունիսի 2–ին ելույթ են ունենալու հաղորդման եզրափակիչ փուլում։

Հիշեցնենք` 2017 թվականին Վարդանյան եղբայրները հյուր էին եկել Sputnik Արմենիային ու մի փոքր համար էին նվիրել մեր ընթերցողներին։