200 000 մարդ պոլիկլինիկաներից անվճար դեղորայք կստանան

Կառավարությունը որոշեց ավելացնել անվճար բուժում ստացողների թիվն ու երկու նոր հիվանդությունների, որոնք փոխհատուցում կստանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ՀՀ անապահով ընտանիքները` շուրջ 200 000 մարդ, պոլիկլինիկաներից անվճար դեղորայք կստանան։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։

Կառավարությունը «փակում է» նկարիչների միության նախկին ղեկավարների պարտքերը

«Նախագծում նաև ավելացվում է 2 նոր հիվանդություն, որոնք նախկինում չեն փոխհատուցվել։ Դա հիպոֆիզային գաճաճության համախտանիշն է և վիրուսային հեպատիտ–C-ն։ Այս երկու հիվանդությունների փոխհատուցումը կկատարվի 2020թ.–ից։ Չնայած, հնարավոր է, որ հեպատիտ–C-ի փոխհատուցումը նաև այս տարվանից սկսվի, եթե այս տարվա գնումների արդյունքում լինեն տնտեսումներ»,– ասաց Թորոսյանը։

Նախարարի խոսքով` հիպոֆիզային գաճաճության փոխհատուցման համար կտրամադրվի 90 մլն դրամ, վիրուսային հեպատիտ–C-ի համար` 85 մլն։

Կառավարությունը հաստատեց նախարարի առաջարկը` անվճար բուժօգնություն ստացողների թիվն ավելացնելու վերաբերյալ։