Երևանում տղամարդը նետվել է հիվանդանոցի պատուհանից ու տեղում մահացել

Հիվանդանոց տեղափոխված քաղաքացին բժիշկներին ասել է, որ ինքը վրաերթի է ենթարկվել, որից հետո նետվել է պատուհանից
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 10։10-ի սահմանում ահազանգ է ստացել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկից «Սուրբ Գրիգոր Լուսավորչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, որը հայտնել է, թե նշված խաչմերուկում Higer մակնիշի 4626 Տ համարանիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել իրեն։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ողբերգական դեպք Երևանում. 37-ամյա տղամարդը 8-րդ հարկից նետվել է ու մահացել

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 80-ամյա Լևոն Մելոյանն է, իսկ վարորդը եղել է Երևանի բնակիչ՝ 57-ամյա Վահագն Մանուկյանը։

Տղամարդը դիտմա՞մբ է նետվել ավտոբուսի առաջ. ինքնասպանության մանրամասները

Մինչ հետաքննիչը զննություն է կատարել դեպքի վայրում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժինն ահազանգ է ստացել, որ Լ. Մելոյանը ինքնասպանություն գործելու նպատակով նետվել է հիվանդանոցի լուսամուտից և տեղում մահացել։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։