«Սպասում ենք Հայաստանի վարչապետին». Պեսկով

«Կայուն զարգացման օրակարգ ձևավորելով» համաժողովը կանցկացվի Պետերբուրգում։ ՌԴ նախագահի խոսնակը խոսել է օտարերկրյա առաջնորդների մասնակցության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովին։ Ըստ ռուսական ԶԼՄ–ների` լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նիկոլ Փաշինյանը չեղարկել է նախանշված միջոցառումներն ու վերադառնում է Հայաստան. ԶԼՄ

Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»։

Ներկա պահին համաժողովին օտարերկրյա այլ առաջնորդների մասնակցության մասին տեղեկություն չկա։ Հայտնի է միայն, որ այնտեղ կլինի նաև ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը։

«Կայուն զարգացման օրակարգ ձևավորելով» խորագրով համաժողովը կանցկացվի հունիսի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում։