Պետությունը չի օգնի անբարեխիղճ կապալառուին. Ավինյանը` «Հյուսիս–հարավի» մասին

Հայաստանի կառավարությունը կարող է աջակցել տեղի ընկերություններին ինչ–որ հարցերում, բայց անբարեխիղճ իսպանական կապալառու ընկերության փոխարեն չի վճարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. «Հյուսիս–հարավ» ճանապարհի մի հատվածի շինարարության համար հայ ենթակապալառուներին փող չվճարելու պատասխանատվությունն ընկնում է իսպանական «Կորսան Կորվիամ» կապալառուի վրա։ Այդ մասին Տիգրան Ավինյանն ասաց ԱԺ կառավարական ժամի ընթացքում։

Երևանը հուսալի է, Բաքուն՝ անկանխատեսելի. «Մետաքսի ճանապարհի» չինական տեսլականը

««Հյուսիս–հարավ» ճանապարհի շինարարության առաջին և երկրորդ տրանշների հետ խնդիրներ կան։ Այդ խնդիրները կապված են աշխատանքների որակի և դրանց ժամկետների հետ։ Մենք հիմա բանակցություններ ենք վարում «Կորսան Կորվիամի» հետ, ուզում ենք հասկանալ` գնալու ենք միջազգային միջնորդ դատարան, թե ոչ», – ասաց Ավինյանը։

Նրա խոսքով` տրանսպորտի նախարարությունը պարտավորություններ չունի։ Հաշվարկները ցույց են տալիս, որ տվյալ պահին նույնիսկ պարտավորություններ չկան «Կորսան–Կորվիամի» առաջ։

Այդ հարցով որոշումները պետք է բխեն հասարակական շահերից։ Նպատակը ծրագրի հնարավորինս արագ վերսկսելն է, իսկ անհրաժեշտության դեպքում` վերանայելը։

«Կորսան–Կորվիամի» կողմից ենթակապալառուներին չվճարելու հարցը այդ ընկերության հետ պայմանագրային բազայի հարթությունում է։

«Հյուսիս–Հարավ» ծրագրում «անապրանք» գործարքներ են բացահայտվել. դատախազություն

«Մենք կարող ենք աջակցել նրանց ինչ–որ հարցերում, բայց չենք կարող վճարել նրանց «Կորսան–Կորվիամի» փոխարեն, քանի որ հնարավոր չէ օգտագործել հանրային միջոցները մի քանի ընկերությունների հարցերը լուծելու համար», – նշեց Ավինյանը։

Իշխանությունները հաշվի կառնեն իսպանական կապալառուի անբարեխղճությունը` անկախ այն բանից, թե նրա հետ պայմանավորվածություն ձեռք կբերվի, թե բանը կհասնի միջնորդ դատարան։

Կառավարությունը մտադիր է երկու շաբաթվա ընթացքում ավարտել իրավիճակի, կատարված աշխատանքի և կապալառու ծախսերի գնահատումը։

Ինչպես նշեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, որը բարձրացրել էր հարցը, խոսքը 700 ընտանիքների և 19 ընկերությունների մասին է։

Ինչո՞վ է կարևոր Հայաստանը Չինաստանի համար և հակառակը. փորձագետի դիտարկումը

Նշենք, որ Հյուսիս–հարավ ավտոճանապարհի կապալառուն իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերությունն է, որն աշխատում է ենթակապալառուների հետ։ Նրանք օգոստոսից դրամական փոխանցումներ չեն ստացել կատարված աշխատանքի համար (աշխատել են մինչև նոյեմբեր)։ Դեկտեմբերին նրանք արդեն փակել են Երևան–Թալին ճանապարհը` հարցը լուծելու պահանջով։

Հիշեցնենք, որ 2018թ–ի սեպտեմբերին գլխավոր դատախազությունը ֆինանսական խախտումներ է բացահայտել շինարարության ընթացքում։ Հետաքննության արդյունքում հարուցվել է քրեական գործ, որն ուղղորդվել Քննչական կոմիտե։ Պետությանը հասցված վնասը գնահատվել է մոտ 50 միլիոն դոլար։

Հյուսիս—հարավ ճանապարհը անկախ Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն նախագծերից է։ Ճանապարհը կկրճատի տարածությունը Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման՝ 550–ից մինչև 490 կմ, ինչը կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։